Ինչո՞ւ «Արկաթ»

«Արկաթ» Սյունիքի և Արցախի բարբառով նշանակում է երկաթ։

Երկաթի դարի սկիզբ են համարվում մ.թ.ա. 7-9-րդ դարերը, որոնք բնորոշվեցին կենցաղային իրերի, գործիքների և զենքերի երկաթից պատրաստմամբ: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:

Երկաթը մեզ համար ամրության, կայունության խորհրդանիշն է։ Իսկ ցանկացած երկրի զարգացման համար կայունությունն ու ամրությունը շատ մեծ կարևորություն ու նշանակություն ունեն։ Մեր համոզմամբ՝ տեխնոլոգիական զարգացումը նպաստելու է մեր երկրի ամրությանը։